211652_close_icon
views-count11978 դիտում article-date 18:23 04-07-2014

Շամշյանը, ֆոտոխցիկն ու դատական կարգադրիչները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հայաստանի Հանրապետության արդարադատության ակադեմիայում վերապատրաստում են անցնում Դատական կարգադրիչները: Վերապատրաստման թեմաներում կարգադրիչներին սովորեցնում են նաև կարգադրիչ-լրագրող հարաբերությունների հմտություններ: Վերապատրաստումն անցկացնում է Դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանը: Այսօր Արսեն Բաբայանի հերթական դասախոսությունն էր, որին հատուկ հյուրի կարգավիճակով հրավիրվել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը: Ներկայացնելով լրագրողների անփոխարինելի դերը պետության կայացման ճանապարհին՝ Ա. Բաբայանը հայտնեց, որ Գ. Շամշյանին հրավիրելով վերապատրաստմանը՝ Դատական կարգադրիչների համար բացառիկ հնարավորություն է ստեղծվել անմիջական շփվել լրագրողի հետ, ով իր փորձով և խորհուրդներով կլրացնի վերապատրաստման թեման: Դատական կարգադրիչները բազմաթիվ հարցերով հետաքրքրվեցին ֆոտոլրագրողի աշխատանքի բարդություններով, առանձնահատկություններով: Գ. Շամշյանն իր մասնագիտական փորձը ներկայացրեց կարգադրիչներին: Ծավալվեցին հետաքրքիր քննարկումներ: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+

Նմանատիպ նյութեր