98517 դիտում
15:44 27-03-2016
«Ճվճըվ Արոյի» անուղղելի որդին տեղափոխվեց Սովետաշենի բանտ, իսկ դատական կարգադրիչները նրա ընկերների առաջ խոնարհվում էին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ` մարտի 26-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն քննչական բաժնի ավագ քննիչ Ռոման Մախմուդյանը միջնորդություն էր ներկայացրել Արաբիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը Երևան քաղաքի Սայաթ-Նովա պողոտայի բնակիչ, 23-ամյա Սերժ Արայի Վարդանյանի նկատմամբ, ով որպես կասկածյալ մեղադրվում է ՀՀ քր. օր. –ի 185 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով, դատարանի որոշմամբ վերցվի երկամսյա կալանքի:
Երեկ դատավոր Մարինե Մելքոնյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց հետո գնացել էր խորհրդակցական սենյակ, հայտարարելով, որ որոշման մասին քննիչին կտեղեկացնի այսօր` մարտի 27-ին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քիչ առաջ դատավոր Մարինե Մելքոնյանը դուրս գալով խորհրդակցական սենյակից` բավարարել է քննիչի միջնորդությունը և Ս. Վարդանյանը, ով ավելի շատ հայտնի է հանցագործ աշխարհում վարկաբեկված «Ճվճըվ Արոյի» անուղղելի որդի` տեղափոխվեց Նուբարաշենի բանտ:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ երեկ[color=#EF2929] նշված դատարանում դատական կարգադրիչները թույլ էին տալիս աշխատանքային կանոնների կոպիտ խախտումներ, երբ «Ճվճըվ Արոյի» որդու ընկերները կեսգիշերին ազատ ելումուտ էին անում դատարան, կարգադրիչներն էլ ասես «նրանց ոտքերի առաջ խալի փռեին», մինչդեռ ժամը 17:00-ից հետո քաղաքացիների մուտքը` նամանավանդ դռնփակ դատական նիստերին` խստիվ արգելվում է:
Այս հարցը պետք է ուսումնասիրման խնդիր դառնա պատկան մարմինների համար, որպեսզի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն դատարանի այդ օրվա հերթապահ կարգադրիչների թուլամորթությունը վարակիչ չդառնա: [/color]
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 44+
44+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
15526 դիտում
17:19 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանական ազգային կենտրոն»
35780 դիտում
15:53 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ 24-ամյա երիտասարդը «աչքի վնասվածք հրազենով» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց