211652_close_icon
views-count1072 դիտում article-date 16:50 04-07-2014

Մարիխուանան հայտնաբերեցին տաքսու վարորդի «գաղտնարանից»

Օրերս ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մալաթիայի բաժնի ծառայողները Անդրանիկի փողոցի թիվ 22 շենքի մոտից, թմրանյութ պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1980 թ. ծնված Վրեժ Մ.-ին` վերջինիս վարած «Բիդ» մակնիշի տաքսի ավտոմեքենայով: Ավտոմեքենայի զննությամբ` վարորդի նստելատեղի կողքի պահոցից հայտնաբերվել է 1,1 գ մարիխուանա թմրամիջոցի նմանվող դեղնականաչավուն զանգված: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: ՀՀ ոստիկանություն

Նմանատիպ նյութեր