ԱՄՆ նախագահի կարծիքով մարիխուանան ալկոհոլից ավելի անվտանգ է
Միացյալ Նահանգների նախագահ Բարակ Օբաման մարիխուանա օգտագործելու հանդեպ բացասական վերբերմունք ունի, սակայն գտնում է, որ այն ալկոհոլից ավելի անվտանգ է: Նա նման կարծիք է հայտնել New Yorker պարբերականին տված հարցազրույցի ժամանակ:
Նա խոստովանել է, որ երիտասարդ տարիքում օգտագործել է մարիխուանա, սակայն դա վատ սովորություն է համարում:
Նախագահի խոսքով, մարիխուանան նախկինի պես սոցիալական չարիք չի համարվում:
Ըստ նրա, մարդիկ, ովքեր մտածում են, որ մարիխուանայի օրինականացումը կլուծի սոցիալական խնդիրները, ավելի շուտ՝ «ուռճացնում են»: