2896 դիտում
14:40 16-08-2024
Տիկի՛ն պետքարտուղար, ես արդեն գնացել եմ այնպիսի քայլերի, որ հավանաբար շատ քչերը կանեին. Սերժ Սարգսյանը՝ Հիլարի Քլինթոնին. Գաղտնազերծում – 3
Հատված Սամվել Ֆարմանյանի հեղինակած «Միայնակ ընդդեմ ճակատագրի․ ֆուտբոլային դիվանագիտության հետնաբեմը» հուշագրությունից
Հատվածներ Սերժ Սարգսյան-Հիլարի Քլինթոն բանակցություններից, 2010 թ․ ապրիլի 13, Վաշինգտոն (ամերիկյան կողմից մասնակցում են նաև պետքարտուղարի օգնական Ֆիլ Գորդոնը և ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադտկեն)
․․․
– Գիտեմ՝ մտահոգված եք հայ-թուրքական գործընթացի ներկա փուլով։ Կարող եմ միայն ասել՝ ինչ արած, Թուրքիան այդպիսին է: Երեկ հանդիպել եմ վարչապետ Էրդողանի հետ։ Շատ տարօրինակ հանդիպում էր. ասում էր, որ բանակցային ամբողջ գործընթացում Լեռնային Ղարաբաղի խնդիրը գործընթացի մաս է եղել: Էրդողանին ասում եմ, որ այդ բանակցությունները վարել եմ ե՛ս, մասնակցել եմ ե՛ս, Դուք չե՛ք եղել, մենք երբե՛ք այդ հարցը չենք քննարկել։ Դուք ինչպե՞ս ու որտեղի՞ց կարող եք ասել, որ այդ խնդիրը գործընթացի մաս է եղել: Թուրքական կողմի հետ ոչ միայն երբե՛ք Ղարաբաղի հարց չենք քննարկել, այլև նրանք իրենց հերթին երբեք այդ թեման առաջ չեն բերել ու մեզ որևէ բան չեն առաջարկել։ Ինչևէ, ես հասկացա, որ նրանք պատրաստ չեն վավերացնել արձանագրությունները, ու այդ մասին ասել եմ նախագահ Օբամային,- Սերժ Սարգսյան։
– Նախագահ Օբաման և ես հանդիպել ենք Էրդողանին։ Ես առանձին հանդիպում եմ ունեցել նաև արտգործնախարար Դավութօղլուի հետ: Մենք հասկանում ենք այն բոլոր դժվարությունները, որոնք հիմա կանգնած են ձեր առջև: Եկեք մտածենք այն ուղղությամբ, թե ինչ կարող են անել նրանք, ինչը ձեզ հնարավորություն կտա առաջ շարժվել։ Ու ինչ կարող եք անել դուք, ինչը նրանց հնարավորություն կտա առաջ գնալ: Նրանք մեզ բացատրեցին այն բոլոր դժվարությունները, որ ունեն իրենց քաղաքական համակարգում: Մենք նրանց ուղիղ հարցրել ենք, թե կա ինչ-որ բան, որ հայկական կողմը կարող է անել, որը հնարավորություն կտա նրանց վավերացնել արձանագրությունները: Ես անկեղծորեն չգիտեմ՝ կա որևէ համապարփակ լուծում, թե ոչ, բայց կան քայլեր, որոնք կբերեն առաջընթացի: Մենք հրապարակայնորեն միշտ ասել ենք, որ հայ-թուրքական ու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացներն իրար հետ կապ չունեն։ Բայց մարդիկ միշտ տեսնում են այն, ինչ ցանկանում են տեսնել, և ինչպես հասկանում եմ, Թուրքիայում կան մարդիկ ու ազդեցիկ շրջանակներ, որոնք ուզում են տեսնել, որ այդ երկու ուղղությամբ առաջընթացը լինի զուգահեռ,- Հիլարի Քլինթոն։
– Ես Հայաստանի նախագահին ասել եմ, որ մենք շնորհակալ ենք խիզախ քայլերի համար: Ինչպես պետքարտուղարը նշեց, մենք կապ չենք տեսնում հայ-թուրքական և Լեռնային Ղարաբաղի գործընթացների միջև: Մենք թուրքական կողմի հետ ունեցանք շատ բաց խոսակցություն, և նրանք մեզ ներկայացրին Թուրքիայի ներքին կյանքի բազմաթիվ խնդիրները, ըստ որոնց՝ իրենք չեն կարողանա գնալ խորհրդարանում արձանագրությունների վավերացման, եթե որևէ առաջընթաց չլինի Լեռնային Ղարաբաղի հարցում: Ե՛վ երեկ, և՛ այսօր նրանք մեզ փոխանցեցին, որ Լեռնային Ղարաբաղի հարցում առաջընթացի առումով իրենց սպասելիքները նվազում են: Նրանք այդ խնդրի լուծման շուրջ իրենց պատկերացումները ներկայացնելիս ժամանակին ասում էին, որ լուծումը պետք է լինի համապարփակ։ Հետո ասում էին, որ հայերը թող վերադարձնեն Ղարաբաղին հարակից յոթ շրջանները։ Հետո ասում էին՝ թող հետ վերադարձնեն գոնե հինգ շրջանները։ Երեկ ասում էին՝ թող դուրս գան մեկ-երկու տարածքներից, իսկ այսօր արդեն ասում էին, թե հայերի կողմից հրապարակայնորեն ստանձնած հանձնառությունն էլ մեզ համար բավարար է՝ առաջ տանելու հայ-թուրքական արձանագրությունները: Այս ամենը մեզ թույլ է տալիս հետևություն անել, որ նրանք, ամեն դեպքում, մտածում են այս խնդրի մասին, թե ինչպես առաջ գնալ։ Ինչ-որ բան ուզում են անել: Մեր հարցադրումը Ձեզ հետևյալն է՝ Դուք թուրքական կողմի ասածների մեջ ինչ-որ բան տեսնո՞ւմ եք, որը հիմք կտա առաջ գնալ: Ես կրկնեմ այն, ինչ արդեն ասել ենք բազմիցս. մենք, իհարկե, չենք ուզում, որ Դուք ինչ-որ զիջում անեք, բայց եթե Դուք կարծում եք, որ ինչ-որ բան կարելի է անել, եկեք քննարկենք,-Ֆիլ Գորդոն։
– Ես հիմա այնպես եմ հասկանում, որ Դուք Թուրքիայի տեսակետն եք առաջ տանում,- Սերժ Սարգսյան։
– Ո՛չ։ Ես ասացի, որ մենք երկու գործընթացների միջև կապ չենք տեսնում: Պարզապես նկարագրում ենք ստեղծված իրավիճակն ու ուզում ենք հասկանալ, թե ինչ ճանապարհ կա՝ առաջ գնալու,- Ֆիլ Գորդոն։
– Եթե ուզում եք սպանել ստորագրված արձանագրությունները, շարունակե՛ք այդպես։ Եթե Հայաստանում դեռ ինչ-որ քանակի մարդիկ կան, որոնք այս գործընթացում մեզ հետ են, այդ դեպքում դա էլ կվերանա,- Սերժ Սարգսյան։ ․․․
– Այդ դեպքում, պարո՛ն նախագահ, ինչո՞ւ դուք առաջինը չվավերացնեք արձանագրությունները։ Այդպես ցույց կտաք, որ հավատարիմ եք ձեր հանձնառությանը, ինչը հստակ կերևա նաև միջազգային հանրության աչքում, իսկ գործընթացի չհաջողելու ու տապալման դեպքում պատասխանատվությունը կմնա Թուրքիայի վրա,– Հիլարի Քլինթոն։
– Տիկի՛ն պետքարտուղար, ես արդեն գնացել եմ այնպիսի քայլերի, որ հավանաբար շատ քչերը կանեին: Ես անցյալ տարի մեկնեցի Բուրսա՝ պատասխան ֆուտբոլային հանդիպմանը հենց Ձեր և փոխնախագահ Բայդենի հետ ունեցած հեռախոսազրույցներից հետո: Ես, հանուն մեր երկրի շուրջ անվտանգային միջավայրի բարելավման ու թուրքերի հետ հարաբերությունների կարգավորման, մեզ համար այդքան նշանակալի տարելիցի նախօրեին գնացի արձանագրությունների նախաստորագրման: Ու այդքանից հետո հիմա մի՞թե կա մեկը, որը կասկածում է, որ մենք ամեն ինչ կանենք ու կվավերացնենք արձանագրությունները, որը մեր իսկ նախաձեռնության պտուղն է: Կամ եթե հակառակ կողմից գանք, ի՞նչ կփոխվի, եթե մենք առաջինը վավերացնենք արձանագրությունները: Քանի որ ակնհայտ է, որ թուրքական կողմը չի ցանկանում առանց նախապայմանների վավերացնել այդ արձանագրությունները, ու այդ մասին այստեղ ինձ ասաց վարչապետ Էրդողանը: Այնպես որ միակ խելամիտ ճանապարհը մնում է այդ գործընթացից դուրս գալը,-Սերժ Սարգսյան։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Նմանատիպ նյութեր
6729 դիտում
09:47 25-10-2017
Սերժ Սարգսյանը գաղտնազերծում է Ժնևը. «Ժամանակ»
2479 դիտում
21:43 18-03-2014
Հիլարի Քլինթոնին այսպիսին չեք տեսել. ֆոտոշարք
Այս բաժնից
898 դիտում
15:58 23-12-2024
«Հարյուրամյակի կին գործարար» մրցանակը շնորհվել է Ռոզա Ծառուկյանին
484 դիտում
15:46 23-12-2024
Fastex-ի աջակցությամբ կայացել է Harmony Meetup VI-ը՝ ձևավորելով Web3-ի ապագան Միջին Արևելքում
742 դիտում
14:51 23-12-2024
Դատախազությունն ընթացք է տվել Տարոն Չախոյանի գործողությունների վերաբերյալ Թագուհի Թովմասյանի հաղորդմանը