Իսրայելի հակաօդային ուժերը պատասխան հարված են հասցրել Գազայի հատվածի ուղղությամբ
Իսրայելի ավիացիան կետային հարվածներ են հասցրել Գազայի հատվածում ահաբեկչական ենթակառույցի 4 օբյեկտների ուղղությամբ՝ ի պատասխան գիշերային հրթիռակոծման։ Այս մասին Twitter-ի իր էջում հայտնել է Իսրայելի ՊՆ բանակի պաշտոնական ներկայացուցիչ Փիթեր Լերները։
«Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ արձակված հրթիռներից հետո Իսրայելի բանակի ռազմաօդային ուժերը հարվածել են ահաբեկչական գործունեության 4 օբյեկտների ուղղությամբ, այդ թվում՝ արտադրական տարածքներն ու պահեստները»,- հայտարարել է Լերները։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էին, որ պաղեստինցի գրոհայինները Գազայի հատվածից իսրայելական Աշկելոն քաղաքի ուղղությամբ 1 հրթիռ են արձակել, ինչի հետևանքով տուժածներ չեն գրանցվել։