211652_close_icon
views-count1223 դիտում article-date 10:18 03-07-2014

Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Հուլիսի 2-3-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր հատվածների խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևանի Իսակովի պողոտայի թիվ 48 շենքի մոտակայքում այրվել է 2000 քմ խոտածածկ տարածք, Գյուլիքևխյան փողոցի վերջնամասում` 100 քմ, Աէրացիա թաղամասի թիվ 1 հասցեում՝ «Նոր Զովք» սուպերմարկետի մոտակայքում` 800 քմ, Ներքին Չարբախի թիվ 3 փողոցի 1-ին նրբանցքի 31 տան մոտակայքում` 400 քմ, Արարատի մարզի Մասիս քաղաքի Նորաբաց գյուղի սկզբմնամասում` 5000 քմ, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Գետամեջ գյուղի թիվ 2 փողոցի 5-րդ փակուղու մոտակայքում՝ այգում` 1000 քմ, Հրազդան քաղաքի Արա լեռան Ավազահանք կոչվող ստորոտում` է 150 քմ խոտածածկ տարածք: Բոլոր հրդեհները մեկուսացվել են ու մարվել:

Նմանատիպ նյութեր