1230 դիտում
09:56 03-07-2014
Գրադարաններն անտերության են մատնվել․ Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Համաշխարհային հանրութան առջև մագաղաթյա ու ձեռագիր գրքերով հպարտացող, առաջին տպագիր գիրք ունեցող ազգերից համարվող, դարեր ի վեր սեփական կյանքի գնով գիրք ու գրականություն փրկող հայ ժողովրդի պատմական դեպքերի թվարկման համար հատորները չեն բավականացնի: Բայց այսօր, երբ ունենք անկախ պետություն, թերևս ամենաանտեսված, գրեթե անտերության մատնված ոլորտը հանրապետության գրադարաններն են ու դրանց ֆոնդերի վիճակը: Չնայած 2012թ. Երևանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հռչակվել էր գրքի համաշխարհային մայրաքաղաք, սակայն հենց այդ ընթացքում մայրաքաղաքում փակվեցին մի շարք գրադարաններ ու գրատներ:
Առավել անմխիթար իրավիճակ է հանրապետության մարզային բնակավայրերում գտնվող գրադարաններում, որոնցից շատերը փակվեցին, իսկ գործողներում էլ պահվող գրքերի վիճակը, բառի բուն իմաստով, աղետալի է: Օրինակ՝ դեռևս 2013թ.-ին Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Գոմաձոր և Ցամաքաբերդ թաղամասերի գրադարանները փակվեցին, իսկ 2014թ.-ին փակվեցին Գագարին բնակավայրի 2 գրադարանները, մանկական գրադարանն էլ տեղափոխվեց Կենտրոնական գրադարան:
Արդյունքում Սևանում հիմա գործում է ընդամենը մեկ գրադարան, այն էլ` ոչ բարվոք շենքային պայմաններով, առանց ջեռուցման, որտեղ պահվում է մոտ 100.000 կտոր գիրք:
Գրադարանավարուհիներն ամռանը ստիպված են լինում գրքերը հանել դուրս, դասավորել արևի տակ՝ տարվա մնացած ամիսներին դրանցում ներծծված խոնավությունից ազատվելու համար»:
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1543 դիտում
12:38 25-07-2014
Երևանի գրադարաններն ու երաժշտական դպրոցները համալրվում են գրականությամբ
18590 դիտում
22:36 26-02-2014
Mercedes G55 AMG դասի ավտոմեքենան Երևան-Երասխ ճանապարհին հայտնվել է անտերության մատնված փոսում
Այս բաժնից
1645 դիտում
08:50 21-12-2024
Ինչո՞ւ աշխատանքից ազատվեցին արդարադատության նախարարի բոլոր տեղակալները. «Փաստ»
1276 դիտում
07:36 21-12-2024
Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»