211652_close_icon
views-count18554 դիտում article-date 22:36 26-02-2014

Mercedes G55 AMG դասի ավտոմեքենան Երևան-Երասխ ճանապարհին հայտնվել է անտերության մատնված փոսում

Այսօր` փետրվարի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում, Արարատի մարզի Այնթափ գյուղի 4-րդ փողոցի բնակիչ 27-ամյա Խորեն Քամալյանը Երևան-Երասխավան ավտոճանապարհի 9-րդ կմ հատվածում, իր կողմից վարած Mercedes G 55 AMG մակնիշի 72 PV 777 համարանիշի ավտոմեքենայով նոր կառուցվող «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ջրագծի համար փորված, սակայն անտերության մատնված փոսում: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Վթարի մասին տեղեկացվել է ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարաման կենտրոն, որտեղից էլ վթարի վայր են ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները` դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր