Ըստ Ռուսաստանի` Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ նոր համաձայնագիրն իրատեսական է պատրաստել մինչև հուլիսի 20-ը
Միջազգային միջնորդների «վեցնյակի» երկրները եզրափակիչ փուլի մեկնարկից առաջ այսօր համաձայնեցրել են ընդհանուր դիրքորոշումն Իրանի միջուկային ծրագրի շուրջ:
Հիշեցնենք, որ այսօր, քաղաքական տնօրենների մակարդակով, մեկնարկեց Իրանի և «վեցնյակի» միջև բանակցությունների հերթական փուլը, որի ընթացքում ռուսաստանյան պատվիրակությունը գլխավորում է փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը: Վերջինս այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է, որ Ռուսաստանը գտնում է, որ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ նոր համաձայնագիրը պատրաստելը իրատեսական կլինի մինչև հուլիսի 20-ը:
Նշենք, որ բանակցային հերթական փուլը կտևի երկու շաբաթ: Ակնկալվում է, որ այն, ի վերջո, կավարտվի հետագայում արտգործնախարարների կողմից քննարկվելիք փաստաթղթի ստեղծմամբ:
[url=http:// http://itar-tass.com/politika/1293529] ITAR-TASS[/url]