211652_close_icon
views-count9444 դիտում article-date 18:57 02-07-2014

Կոտայքի մարզում 63-ամյա վարորդը, Hyundai-ով ստեղծելով վթարային իրավիճակ, բախվել է Mercedes-ին և կողաշրջվել. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:20-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 13-րդ կմ հատվածում՝«Բալլի» հյուրանոցային համալիրի դիմաց, բախվել են Աբովյան քաղաքի բնակիչ, 25-ամյա Արման Մեժլումյանի վարած Mercedes մակնիշի 25 ՕՍ 764 համարանիշի և Երևանի Բաշինջաղյան փողոցի բնակիչ, 63-ամյա Զարզանդ Վարդանյանի վարած Hyundai մակնիշի 17 ԼՍ 005 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աբովյանի բժշկական կենտրոն: Վթարի վայր են ժանանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Էմիլ Մարգարյանի, հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի և դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի ավագ քննիչ Հրաչյա Մուշեղյանը, ում հանձնարարականով մեքենաները տեղափոխվում են ոստիկանության Կոտայքի բաժնի հատուկ պահպանվող տարածք: Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի մեղավորը եղել է Hyundai-ի վարորդը, ով Երևանից Սևան ընթանալիս չթույլատրելի հատվածով շրջադարձ է կատարել և ստեղծելով վթարային իրավիճակ՝ բախվել է Mercedes-ին, որից հետո Hyundai-ը դուրսէ եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել: Մինչ այս պահը «մեծն» ԱՊՊԱ-ն չի բարեհաճել դեպք վայր: Նախնական տվյալներով՝ Hyundai մակնիշի մեքենային պատճառված նյութական վնասը կազմում է 3.000.000, իսկ Mercedes-ինը` 1.000.000 դրամ, ինչը [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]ապահովագրություն ունենալու դեպքում կփոխհատուցվեր: Ընդ որում, Hyundai մեքենայի [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]պայմանագրի տարեկան արժեքը կկազմեր շուրջ 240.000, իսկ Mercedes-ինը` 60.000 դրամ: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 73+
73+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր