«Մանչեսթեր Յունայթեդ». 20 մլն Մաթս Հումմելսի համար
«Մանչեսթեր Յունայթեդ»-ը իր վերջնական առաջարկը կանի Դորտմունդի «Բորուսիա»-ի պաշտպան Մաթս Հումմելսին ձեռք բերելու համար: Գերմանիայի հավաքականի 25-ամյա պաշտպանին իր թիմի կազմում ցանկանում է տեսնել մանկունիանցիների գլխավոր մարզիչ Լուի վան Գալը: Անգլիական ակումբը գերմանացի խաղացողի համար պատրաստ է վճարել 20 մլն եվրո:
Ինչպես հայտնում է Daily Express-ը, վան Գալը հասկանում է, որ պաշտպանին ձեռք բերելը հեշտ չի լինի և այդ պատճառով «Յունայթեդ»-ը բարելավված պայմաններով առաջարկ չի անի:
Նշենք, որ ավարտված մրցաշրջանում Հումելսը Դորտմունիդ «Բորուսիա»-ի կազմում անցկացրել է 34 խաղ և խփել է 2 գոլ: