211652_close_icon
views-count3553 դիտում article-date 09:19 02-07-2014

Ավիատոմսերի գները բարձրացել են․ ՀԺ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մոտ 15-20 օր է, ինչ ավիատոմսերի գները բարձրացել են: Այս մասին մեզ հայտնեցին ավիատոմսերի վաճառքով զբաղվող ընկերություններից: Ընդ որում, թանկացել են ամենամեծ պահանջարկը վայելող Երևան-Մոսկվա ավիատոմսերը: Մեր թղթակցի հետ զրույցում «Գոլդեն տուր» ընկերության աշխատակիցը տեղեկացրեց, որ դեպի Մոսկվա թռիչքը հետդարձի հնարավորությամբ 98 հազար դրամի փոխարեն ներկայումս արժե 150 հազար դրամ: Մեկ այլ ընկերությունից էլ մեզ հայտնեցին. «Եղել է որոշակի գնաճ: Օրինակ, Մոսկվա հետդարձի հնարավորությամբ կարող ենք առաջարկել 133 հազար դրամանոց տոմս, որը նախկինում 125 հազար դրամ էր»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր