12451 դիտում
13:00 29-11-2015
Երևանում ավիատոմսերի վաճառքի մենեջերը Porsce Cayenne-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մանվել Մուրադյանի կողմից նյութեր են նախապատրաստվում` նոյեմբերի 27-ին Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով:
Ժամը 18:30-ի սահմաններում Լենինգրադյան և Սեբաստիա փողոցների խաչմերուկում Երևանի բնակչուհի, 33-ամյա Քրիստինե Պետրոսյանը իր վարած Porsce Cayenne մակնիշի 01 VV 071 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ, 63-ամյա Ռիմա Հակոբյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, վրաերթի ենթարկվածին, ով հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց, իր ավտոմեքենայով տեղափոխել է Մալաթիա բժշկական կենտրոն, որտեղ ստանալով ամբուլատոր բուժօգնություն, վրաերթի ենթարկվածը գնացել է տուն:
Գ. Շամշյանի տեղեկություններով` վարորդ Ք. Պետրոսյանը աշխատում է «Սանիդե տուր» ՍՊԸ-ում` որպես ավիատոմսերի վաճառքի մենեջեր:
Քննիչի հանձնարարականով Porsce Cayenne-ը տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+