1846 դիտում
08:42 02-07-2014
Անկախ Հայաստանում որոշ գներ խիստ կամայական են, ինչպես «Սովետի» ժամանակ․ Առավոտ
«Առավոտ» թերթի խմբագիրը գրում է․ «40 տարի առաջ էլեկտրաէներգիայի կիլովատն արժեր 4 կոպեկ՝ Հայաստանում շատերը դա էլ չէին ուզում վճարել և տարբեր հնարքներով հոսանք էին գողանում: Մեկ շիշ օղին արժեր 3 ռուբլի 62 կոպեկ, մեկ մատնաքաշը՝ 30 կոպեկ, մեկ տուփ «Սալյուտ» ծխախոտը՝ 30 կոպեկ, «տակից»՝ 40 կոպեկ, սովորական պաղպաղակի բրիկետն արժեր 15 կոպեկ, պլոմբիրը՝ 20 կոպեկ:
Բայց ամբողջ խնդիրն այն է, որ մենք չգիտեինք, թե ինչո՞ւ տվյալ ապրանքն արժե այդքան, և ինչո՞ւ այդ գները մեկ տասնամյակից ավելի չեն փոխվում: «Սովետի» ժամանակ թե՜ գները և թե՜ աշխատավարձերը պայմանական-կամայական էին:
Այժմ արդեն քառորդ դար մենք ապրում ենք շուկայական հարաբերությունների պայմաններում: Բայց մենք հիմա էլ չենք հասկանում, թե ինչպես է առաջանում, մասնավորապես, էլեկտրաէներգիայի սակագինը։
Մի խոսքով՝ անկախ Հայաստանում որոշ գներ դարձյալ խիստ կամայական են»։
Ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
9929 դիտում
17:09 31-12-2020
Առուշ Առուշանյան․ «Շուռնուխում այդ տների շինթույլտվությունը Սովետի ժամանակ Գորիսի քաղսովետն է տվել». Aravot.am
Այս բաժնից
1078 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»
1705 դիտում
07:22 16-11-2024
Որ պաշտոնյան առաջինը կլքի իրավապահ համակարգը․ Նիկոլ Փաշինյանը որոշում ունի. «Ժողովուրդ»