211652_close_icon
views-count8499 դիտում article-date 18:03 25-07-2014

Արաբկիր վարչական շրջանում ասֆալտապատվում են այնպիսի բակեր, որտեղ «Սովետի ժամանակ» են աշխատանքներ կատարվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կարգադրությամբ վարչական շրջաններում սկսվել են բակերի կապիտալ ասֆալտապատման, խցանված ջրահեռացման խողովակների մաքրման և, ընդհանրապես, բակերը տեսքի բերելու աշխատանքները: Աշխատանքների օպերատիվ և արագ գործողություններում առաջնային տեղ են գրավում Արաբկիր և Էրեբունի վարչական շրջանները, որտեղ օրեցօր ավելանում է կարգի բերված բակերի թիվը: Արդեն մի քանի օր է՝ Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանի գլխավորությամբ կապիտալ վերանորոգման աշխատանքներ են կատարվում Արամ Խաչատրյան փողոցում: Ասֆալտապատվում են այնպիսի բակեր, որտեղ, ըստ բնակիչների, վերջին անգամ նման տիպի ասֆալտապատման աշխատանքներ կատարվել են ԽՍՀՄ տարիներին: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 55+
55+

Նմանատիպ նյութեր