211652_close_icon
views-count10921 դիտում article-date 00:00 01-07-2014

Երևանում «գոլդ» համարանիշներով Lexus-ի վարորդը բախվել է իր ճանապարհով ընթացող BMW-ին. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:00-ի սահմաններում Արամի և Նալբանդյան փողոցների խաչմերուկում բախվել են Lexus մակնիշի 88 UO 888 համարանիշի և BMW մակնիշի 32 QQ 322 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները` ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գագիկ Հարությունյանի և ավագ քննիչ Արկադյա Գևորգյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի մեղավորը եղել է Lexus-ի վարորդը, ով ոչ թույլատրելի հատվածով փորձել է շրջադարձ կատարել, այնուհետև բախվել BMW-ին: Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ պատմում էին, որ վարորդը եղել է երիտասարդ տղա, սակայն մեկ այլ տարիքով տղամարդ ասել է, թե վարորդն ինքն է եղել: Ֆոտոլրագրողի տեղեկություններով` Lexus-ը հաշվառված է Երևան քաղաքի Նոյ թաղամասի բնակիչ 40-ամյա Աշոտ Ծովանյանի անվամբ, իսկ BMW-ն` Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի բնակիչ 31-ամյա Արման Ստեփանյանի անվամբ: Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը: Դեպքի վայրում հավաքվածները պատմում էին նաև, որ Lexus-ի վարորդը պետական պաշտոնյայի որդի է, սակայն ոստիկանությունը դեռևս պարզելու է` արդյոք վարորդը նա՞ է եղել, թե՞ մեկ ուրիշը: Նախնական տվյալներով BMW մակնիշի մեքենային պատճառված նյութական վնասը կազմում է 600.000 դրամ, ինչը [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ[/url] ապահովագրություն ունենալու դեպքում կփոխհատուցվեր: Ընդ որում, տվյալ մեքենայի [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ[/url] պայմանագրի տարեկան արժեքը կկազմեր շուրջ 60.000 դրամ: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր