43164 դիտում
10:21 02-05-2017
Երևանում «գոլդ» համարանիշներով Lexus-ը բախվել է Mercedes-ին ու դիմել փախուստի. կան վիրավորներ. ըստ տեղեկությունների՝ Lexus-ը հաշվառված է «Մանչո Գրուպ»-ի հաշվեկշռում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ մայիսի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։30-ի սահմաններում Արցախի և Այվազովսկի փողոցների խաչմերուկում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը բախվել է Երևան քաղաքի Խաղաղ Դոնի փողոցի բնակիչ՝ 64-ամյա Վոլոդյա Կիրակոսյանի վարած Mercedes մակնիշի 34 TR 610 համարանիշի ավտոմեքենային։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի, իսկ Mercedes-ի ուղևորներ՝ Նոր Արեշի 37 փողոցի բնակիչներ՝ 17-ամյա Մարիամ Պետրոսյանը, 61-ամյա Կարինե Պետրոսյանը և 12-ամյա Կարինե Պետրոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է ավագ տեսուչ Ա. Դարբինյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ փախուստի դիմած ավտոմեքենան սև գույնի Lexus է եղել, համարանիշներն էլ «111 ԼP 11»։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան հաշվառված է Երևան քաղաքի Արին Բերդի փողոցում գրանցված «Մանչո Գրուպ» ընկերության հաշվեկշռում։
Ճանապարհային ոստիկանությունը պարզում է փախուստի դիմած վարորդի ինքնությունը, ինպես նաև ձեռնարկում է օպերատիվ գործողություններ՝ ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2065 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)