Կիևյան փողոցում քամու պատճառով պոկված հաստաբուն ծառը փողոցն իրենով էր արել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունիսի 30-ին, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիևյան փողոցի թիվ 5 շենքի դիմաց հաստաբուն ծառը կոտրվել է և ընկել փողոցի վրա` խոչընդոտելով երթևեկությունը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար, ծառի ընկնելու հետևանքով տուժողներ չկային:
Օպերատիվորեն ժամանել էր Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 5 հրշեջ փրկարարական ջոկատը` 1 մարտական հաշվարկով: Վերջիններս, մասնատելով ծառը, հեռացրեցին այն երթևեկելի գոտուց:
Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի