2623 դիտում
16:25 30-06-2014
Այգեպարի բնակիչները, չվստահելով թշնամուն, դաշտ չեն գնում, քանի որ երեկ էլ թշնամին կրակել է գյուղի դիրքերի ուղղությամբ
Այգեպարի բնակիչներն արդեն մի քանի օր է, որ դաշտ չեն գնում, քանի որ չեն վստահում թշնամուն: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Այգեպարի գյուղապետ Անդրանիկ Այդինյանը:
«Ճիշտ է, երեկ թշնամին գյուղի, դաշտերի ուղղությամբ չի կրակել, բայց դիրքերի ուղղությամբ կրակել է: Թշնամուն չեն վստահում, դրա համար բերքը այգում թողած՝ մարդիկ այգի էլ չեն գնում, իսկ ով էլ գնում է, վաղ առավոտյան է գնում: Մարդիկ իրենց բերքն էլ չեն կարողանում մշակել, քանի որ ցանկացած պահի կարող են հայտնվել կրակահերթի տակ: Բայց մեր ժողովուրդը «դուխով» է, բնակիչների շրջանում խուճապ չկա»,- ասաց գյուղապետը:
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ հակառակորդը պարբերաբար կրակ էր բացել Տավուշի մարզի գյուղերի եւ դաշտում աշխատող բնակիչների ուղղությամբ:
Նմանատիպ նյութեր
2253 դիտում
11:35 24-01-2014
Այգեպարի գյուղապետը հերքել է գյուղի բնակիչների տարհանման մասին տեղեկությունը. tesankyun.am
Այս բաժնից
592 դիտում
22:46 06-02-2025
Թեհրանն անփոփոխ դիրքորոշում ունի ՀՀ տարածքային ամբողջականության վերաբերյալ․ Իրանի ԳՇ պետի տեղակալ
907 դիտում
21:58 06-02-2025
Ի՞նչ է գործնականում նշանակում Ադրբեջանի դեմ հայցերից հրաժարումը․ Իշխան Սաղաթելյան
1201 դիտում
21:08 06-02-2025
Հայտնի է, թե ովքեր կմասնակցեն «Դեպի Եվրատեսիլ» մրցույթին