211652_close_icon
views-count2214 դիտում article-date 11:35 24-01-2014

Այգեպարի գյուղապետը հերքել է գյուղի բնակիչների տարհանման մասին տեղեկությունը. tesankyun.am

Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Մովսեսի գյուղապետ Արարատ Ավալյանն ասաց, որ աշխատանքներ են տարվում հունվարի 22-ի երեկոյան ադրբեջանական գնդակոծությունից վնասված գազատարը վերականգնելու համար, գրում է [url=http://tesankyun.am/2014/01/%D5%B6%D5%A5%D6%80%D6%84%D5%AB%D5%B6-%D5%AF%D5%A1%D6%80%D5%B4%D5%AB%D6%80%D5%A1%D5%B2%D5%A2%D5%B5%D5%B8%D6%82%D6%80%D5%AB-%D5%A3%D5%B5%D5%B8%D6%82%D5%B2%D5%A1%D5%BA%D5%A5%D5%BF-%C2%AB%D5%B4%D5%A5/]tesankyun.am-ը[/url]: Գյուղապետը տեղեկացրեց, որ ադրբեջանական գնդակները դիպել են որոշ տների պատերին: Իրավիճակի մասին մեր հարցին Ա. Ավալյանը պատասխանեց՝ «նորմալ է, ինչպես վերջին 25 տարին»: Ներկայումս գյուղի դպրոցը բնականոն գործում է, իսկ մանկապարտեզը հունվարի 23-ին չի գործում, որովհետեւ այն բնական գազով է ջեռուցվում: Մովսեսի գյուղապետին զայրացրել է բնակիչների տարհանման մասին համացանցում տարածված լուրը: Ա. Ավալյանն ասաց. «Ո՞վ է նման հիմարություններ տարածում»: Սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուրի գյուղապետ Մանվել Կամենդատյանը հայտնեց, որ ադրբեջանական կրակոցներից վնասներ չկան, հավելելով. «Նրանք սկսում են,մերոնք երբ կրակում են, թուրքերը ձենները կտրում են»: Հիշեցնենք, որ Այգեպարում երեկ երեկոյան թշնամու գնդակից վիրավորվել է [url=https://shamshyan.com/hy/article/140124094825/]16-ամյա Լիանա Անիկյանը[/url]: Նրա կյանքին վտանգ չի սպառնում: Ավելի ուշ տեղելություններ էին տարածվել այն մասին, որ Այգեպարի բնակիչները տարհանվում են: Մանրամասները՝ [url=http://tesankyun.am/2014/01/%D5%B6%D5%A5%D6%80%D6%84%D5%AB%D5%B6-%D5%AF%D5%A1%D6%80%D5%B4%D5%AB%D6%80%D5%A1%D5%B2%D5%A2%D5%B5%D5%B8%D6%82%D6%80%D5%AB-%D5%A3%D5%B5%D5%B8%D6%82%D5%B2%D5%A1%D5%BA%D5%A5%D5%BF-%C2%AB%D5%B4%D5%A5/]այստեղ[/url]:

Նմանատիպ նյութեր