211652_close_icon
views-count7827 դիտում article-date 15:41 30-06-2014

Արարատի N զորամասում սպանված 20-ամյա զինծառայողի մահը համագյուղացիների համար առեղծված է

Արարատի մարզի N զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հունիսի 20-ի առավոտյան հրազենային վիրավորումից մահացած 20-ամյա Գրիշա Մուրադի Խաչատրյանին թեեւ սպանել են, բայց նա իր ծառայության տարիներին ոչ ոքի հետ խնդիր չի ունեցել: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սառնակունքի գյուղապետ Մանուչար Մկրտչյանը: «Համենայնդեպս, նա հարազատների հետ խոսակցության ընթացքում ոչ մի դժգոհություն չի ներկայացրել: Հարազատների ասելով՝ նա այս 1 տարվա ընթացքում ոչ մի բանից չի դժգոհել»,- ասաց գյուղապետը եւ չբացառեց, որ կատարվածը պատահականության հետևանք կարող է լինել: Համագյուղացիները եւս նշեցին, որ նրա սպանությունը իրենց համար շարունակում է առեղծված մնալ, քանի որ հարազատները եւս ոչինչ չեն ասում: Մինչեւ այդ տեղեկացրել էինք, որ Գրիշա Մուրադի Խաչատրյանի մահվան փաստով քրեական գործ էր հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով, ինչից հետո ձերբակալվեց պայմանագրային զինծառայող, սերժանտ Վարդան Առաքելի Կիրակոսյանը: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել 375 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` դեպքի վայրը չպահպանելու եւ այն խեղաթյուրելու համար: Սակայն վերջինս սպանության հետ կապ չունի: Դեպքի օրը հայտնել էինք նաեւ, որ Գրիշա Մուրադի Խաչատրյանի հարազատները եւ համագյուղացիները նրանց տան բակում հավաքված՝ չեն կարողանում ծնողներին հայտնել նրանց միակ որդու մահվան մասին: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Սառնակունքի գյուղապետ Մանուչար Մկրտչյանը: Գյուղապետը փոխանցեց, որ ծնողներին ասել են, թե Գրիշան վիրավորվել է: «Շատ ծանր վիճակ է: Գրիշան ընտանիքի փոքրն էր եւ ընտանիքի միակ տղան: Քույրերն ամուսնացած են: Սովորում էր ԵՊՀ-ի 1-ին կուրսում: Պատմաբան էր ուզում դառնալ: Ծառայությունից հետո պետք է ուսումը շարունակեր»,- պատմել էր գյուղապետը: Մ. Մկրտչյանը փոխանցել էր նաև, որ ծնողները գիտեին, որ Գրիշան այդ օրը դիրքերից պետք է իջներ եւ անհամբեր սպասել են, թե երբ է լուսանալու:

Նմանատիպ նյութեր