14785 դիտում
11:26 27-02-2015
4 օր առաջ ինքնասպան եղած 10-րդ դասարանցի տղայի մահվան պատճառը համագյուղացիների համար առեղծված է դարձել
Արմավիրի մարզի Խանջյան գյուղում 4 օր առաջ 10-րդ դասարանում սովորող աշակերտի ինքնասպանությունն առեղծված է դարձել. ոչ ոք չի կարողանում հասկանալ, թե ինչը կարող էր նրան դրդել այդ քայլին:
[b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում Խանջյանի գյուղապետ Սամվել Ավագյանն ասաց, որ բոլորն էլ փսրձում են վարկածներ առաջ քաշել, հասկանալ, թե ինչը կարող էր նրան դրդել այդ քայլին, սակայն այս պահին որեւէ հիմնավոր վարկած չունեն:
«Մենք էլ ենք վարկածներ ման գալիս, բայց դեռ այդ հարցի պատասխանը չենք կարողանում գտնել»,- ավելացրեց գյուղապետը:
Մինչ այդ տեղեկացրել էինք, որ Արմավիրի մարզի Խանջյան գյուղում փետրվարի 23-ին 10-րդ դասարանում սովորող 14-ամյա Վ. Միրզախանյանի մահվան փաստով ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ: Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացել էր, որ փետրվարի 23-ին՝ ժամը 16:25-ին, «Արմավիր ԲԿ» ՓԲԸ-ից ՀՀ ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ էր ստացվել այն մասին, որ իրենց մոտ է տեղափոխվել 04.02.2000թ. ծնված Արմավիրի մարզի բնակչի դիակը՝ պարանոցի շրջանում առկա օղի հետքով: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել էր, որ անչափահասի դիակը հայտնաբերել է մայրը՝ փետրվարի 23-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում՝ իրենց տան դիմաց գտնվող անասնագոմում՝ հակավորման թելով կախված վիճակում:
Դեպքի առթիվ փետրվարի 24-ին ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այն է՝ սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը: Կատարվում է նախաքննություն: Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Ավելի վաղ էլ տեղեկացրել էինք, որ 14-ամյա տղային կախված վիճակում հայտնաբերել են իրենց տան անասնագոմում: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Խանջյանի գյուղապետ Սամվել Ավագյանը: Գյուղապետը պատմել էր, որ պատանին գյուղի ամենաժպտերեսիկ, ակտիվ եւ հումորով տղաներից էր և բոլորի համար շոկ էր կատարվածը: Նա ընտանիքի մեծ տղան ր: Իրենից փոքր քույր եւ եղբայր ունի: Վ. Միրզախանյանը Արմավիրում նաեւ սպորտով է զբաղվել, իսկ ծնողները հողագործությամբ են զբաղվում: «Ոչ ոք դեռ չի կարողանում հասկանալ, թե ինչը կարող էր նման քայլի պատճառ դառնալ: Շատ սիրվող տղա էր: Էնքան լավ երեխա էր: Մեկ-մեկ ես էլ անցնում-դառնում, սիրում էի»,- ավելացրել էր նա:
Նմանատիպ նյութեր
7860 դիտում
15:41 30-06-2014
Արարատի N զորամասում սպանված 20-ամյա զինծառայողի մահը համագյուղացիների համար առեղծված է
30340 դիտում
14:41 18-03-2015
Երեկ ինքնասպան եղած տղամարդու դուստրն էլ էր ինքնասպան եղել. ավելին՝ նա օրեր առաջ կախված 12-ամյա աղջնակի ազգականն է
4626 դիտում
23:58 04-07-2021
Բաթումիում դանակահարել են տասներորդ դասարանցի հայ տղայի
Այս բաժնից
907 դիտում
19:54 29-01-2025
ՆԳ նախարարության աշխատակիցները «Հուսո տուն» բարեգործական կենտրոնում տոնական միջոցառում էին կազմակերպել
790 դիտում
19:34 29-01-2025
ԵՄ երկրների դեսպանները հավանություն տվեցին Հայաստանում դիտորդական առաքելության երկարաձգմանը