211652_close_icon

Աֆղանստանում թալիբների դաշտային հրամանատար է ոչնչացվել

views-count1239 դիտում article-date 16:21 14-02-2014
Աֆղանստանի Կունար գավառում ոչնչացվել է «Թալիբան» խմբավորման ազդեցիկ դաշտային հրամանատար մուլա Զախիդը։ Այս մասին հայտնում է «Синьхуа» գործակալությունը։ Ըստ գործակալության տվյալների, մի խումբ գրոհայիններ մուլա Զախիդի ղեկավարությամբ զինված հարձակում են իրականացրել Նուրգալ շրջանի ոստիկանական բաժանմունքի վրա։ Պատասխան հարվածից հրամանատարը մահացել է, իսկ մյուսները նահանջել։ Դեպքի հետևանքների կապակցությամբ թալիբների կողմից դեռ մեկնաբանություններ չեն հնչել։

Նմանատիպ նյութեր