211652_close_icon
views-count5262 դիտում article-date 18:16 28-06-2014

Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի անմիջական գլխավորությամբ «աղբի բուրգը ապամոնտաժվեց». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 28-ին, Արաբկիր վարչական շրջանի սանմաքրման աշխատակիցները գրոհել էին Փափազյան փողոցի 22 շենքի բակում ԽՍՀՄ տարիներից մնացած, անմխիթար ավերակի վերածված, որպես զուգարան ու աղբավայր օգտագործվող կաթսայատան վրա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 6 Կամազից ավելի աղբ տեղափոխվեց նշված կաթսայատան միջից, որը լցվել էր բնակիչների կողմից: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված կաթսայատունը նախկինում 2 անգամ թաղապետարանի աշխատակիցները մաքրել էին` հեռացնելով բնակիչների կողմից այնտեղ թափված կենցաղային աղբը, ինչի պատճառով էլ ողջ տարածքում ամառվա այս եղանակին գարշահոտություն էր տիրում: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/18076/]ավելի վաղ հայտնել էր[/url] SHAMSHYAN.com-ը` Արաբկիր վարչական շրջանի Փափազյան փողոցի 22 շենքի, նրան հարակից բնակելի շենքերի բնակիչները բարձրաձայնում են, որ ամառվա այս տապին ճանճերի, մոծակների մի իսկական գրոհ է սկսվել իրենց տներ: Բնակիչները իրենց գոհունակությունն էին հայտնում Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրանտ Անտոնյանին, ում անմիջական ղեկավարությամբ բնակելի թաղամասում բնակիչների կողմից առաջացած աղբի բուրգը ապամոնտաժվեց: Ի դեպ` Արաբկիր վարչական շրջանի ղեկավարությունը նշված բակում հսկայական ասֆալտապատման աշխատանքներ կատարեց: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր