211652_close_icon
views-count7898 դիտում article-date 09:37 28-06-2014

Ողջ գյուղը գնդակոծվում է, պատերազմի նախանշաններ են․ ՀԺ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է․ «Երեկ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում կրկին կրակոցներ են հնչել: Այս անգամ հակառակորդը, խախտելով հրադադարի ռեժիմը, կրակոցներ է արձակել Տավուշի մարզի Բարեկամավան, Այգեպար, Մովսես գյուղերի ուղղությամբ: Մեր թղթակցի հետ զրույցում Բարեկամավանի գյուղապետ Գագիկ Աբազյանն ասել է, որ հակառակորդը ժամը 17:00-ից մինչև 18:30-ը գնդակոծել է գյուղը, մասնավորապես կրակել է բնակեցված տների, մանկապարտեզների և դպրոցի վրա: Հակառակորդը խոշոր տրամաչափի զենքերով երեկ կեսգիշերին մոտ կես ժամ գնդակոծել է նաև Այգեպարը վնասելով գյուղի գազի խողովակը: Իսկ Մովսեսում 22:15-ից կրակոցները շարունակվում էին: Մեր զրույցում Մովսեսի գյուղապետ Արարատ Ավալյանն ասաց, որ գյուղի տարածքում արկ է պայթել. «Ողջ գյուղը գնդակոծվում է, պատերազմի նախանշաններ են, վնասների մասին առայծմ չեմ կարող ասել»,- ասաց Ավալյանը»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր