Մայրաքաղաքը մաքրվել է բոլոր տեսակի քրեական հեղինակություններից ու «գողերից»․ Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»-ը գրել էր, որ այս տարվա մարտ ամսին քրեական հեղինակություններ Քանաքեռցի Արթուրը` հայտնի Տույ մականվամբ, եւ Երրորդմասցի Լյովիկը ծեծի էին ենթարկել «օրենքով գող» Օշականցի Գեւորիկին` Գեւորգ Մելիքյանին: Քանի որ քրեական աշխարհում ընդունված չէ առանց լրջագույն պատճառի «օրենքով գող» ծեծել, ուստի այս ծեծը դարձավ բացառիկ եւ սկսվեց «ռազբորկա»: Կառավարության որոշ անդամ նախարարներ Լյովիկի կողմն էին «բռնել», իսկ «օրենքով գողեր»-ը Գեւորիկի համար էին շահագրգռված: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այս պատմության հանգուցալուծման հարցը քննարկվել է ընդհուպ մինչեւ ՀՀ նախագահի նստավայրում, եւ Ս. Սարգսյանը հրահանգել է` հարցը փակել: ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն էլ ՀՀ-ում գտնվող բոլոր 16 «օրենքով գողերին» ժամանակ է տվել՝ լքել Հայաստանը: Ժամեր անց մայրաքաղաքը մաքրվել է բոլոր տեսակի քրեական հեղինակություններից ու «գողերից»: Գործի է անցել մաֆիան: Իսկ «ռազբորկան» «փակվել է» «Ֆորում» ռեստորանում»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։