1591 դիտում
09:42 27-06-2014
Ո՞ւր է կորել 78 կգ հերոինը․ ՉԻ
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «2014թ. հունվարի 18-ին ոստիկանության կողմից առգրավված 928 կգ հերոինը, պարզվում է, դեռ չի ոչնչացվել: Բայց ոստիկանության հրապարակած տվյալների համաձայն՝ այս տարվա առաջին 5 ամիսների ընթացքում առգրավվել է ընդամենը 850 կգ հերոին: Թե ուր է կորել 78 կգ հերոինը՝ ոչ ոք չգիտի: «ՉԻ» - Այն, որ հերոինը առայժմ չի ոչնչացվել՝ հասկանալի է։ Բայց ո՞ւր է կորել 78 կիլոգրամը, որի շուկայական գինը մոտ 15 միլիոն դոլար է: Կարծում ենք Ազգային անվտանգության աշխատակիցները պարտավոր են մանրամասն հաշվետվություն ներկայացնել։ Չէ, կարելի է իհարկե համապատասխան փորձաքննություններ անցկացնել եւ հայտարարել, որ 928 կգ –ից 78 կգ-ը ոչ թե հերոին է եղել, այլ շաքարի փոշի։ Բայց այդ դեպքում պիտի կարողնան բացատրել նաեւ, թե որպես ինչ էին անհայտ չարագործները մաքսանենգ ճանապարհով շաքարի փոշի բերում»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1225 դիտում
17:00 08-06-2015
Ոչնչացվել է 2014թ-ի հունվարի 17-ին հայտնաբերված շուրջ 1 տոննա հերոինը. ՀՀ Ֆիննախ
49571 դիտում
09:38 02-11-2017
Ի՞նչ կանեն Հայաստան ներկրված 105 կգ հերոինը, որի 1 կգ-ը 15.000 դոլար է. «Ժողովուրդ»
Այս բաժնից
853 դիտում
07:21 09-11-2024
Նիկոլ Փաշինյանն ու գործադիրի անդամները ԱԺ կգնան. հաջորդ շաբաթը թեժ է լինելու. «Ժողովուրդ»
1150 դիտում
09:00 08-11-2024
ՔՊ-ն ապահովում է իր վերարտադրումը 2026թ.-ի ընտրություններում. փոփոխություններ ԸՕ-ում. «Ժողովուրդ»