Վրաստանում ոչ մի անգամ պրոֆեսիոնալ դեսպան չի նշանակվել. Իրավունք
«Իրավունք» թերթը գրում է․ «Օրերս սպորտի և երիտասարդության հարցերի նախկին նախարար, վաստակաշատ ծանրամարտիկ Յուրի Վարդանյանը Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակվեց: Այս առթիվ «Իրավունքը» զրուցեց Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանի հետ.
[b]- Պարոն Թորոսյան, ըստ Ձեզ, արդյո՞ք Յուրի Վարդանյանը լավագույնս տիրապետում է հայ-վրացական հարաբերություններին:[/b]
- Գիտեք, Յուրի Վարդանյանը սպորտի աշխարհի անձնավորություն է, և, իմ կարծիքով, նա պետք է դեռ ծանոթանա և ուսումնասիրի հայ-վրացական հարաբերությունների ասպեկտները, որպեսզի իր աշխատանքը արդյունավետ լինի:
[b]- Այնուամենայնիվ, այս նշանակումով հայ-վրացական հարաբերությունները կտուժե՞ն, թե՞ կշահեն:[/b]
- Կարող եմ ասել, որ ընդհանրապես Վրաստանում ոչ մի անգամ պրոֆեսիոնալ դեսպան չի նշանակվել՝ սկսած Հայաստանի անկախության հռչակումից մինչև այսօր: Նշանակվել են տարբեր ոլորտներում կայացած անձնավորություններ, բայց ոչ թե դիվանագետներ. սա մի տեսակ ավանդույթ է դարձել: Իսկ հայ-վրացական հարաբերությունները, կարծում եմ, դեսպանի աշխատանքով չէ պայմանավորված, այլ պարզապես դեսպանն իր պոտենցիալը պետք է օգտագործի՝ այդ հարաբերությունները էլ ավելի զարգացնելու համար»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։