1549 դիտում
09:03 27-06-2014
Ինչո՞ւ Սերգեյ Լավրովը չի հանդիպել վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ. Հրապարակ
«Հրապարակ» թերթը գրում է․ «Հայաստան եկած Սերգեյ Լավրովը չի հանդիպել նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ, չնայած Հայաստան կատարած նախորդ այցի ժամանակ հանդիպել էր Տիգրան Սարգսյանի հետ:
Բանն այն է, որ Աստանայից առաջ Հովիկ Աբրահամյանի հայտարարությունը՝ Մաքսային միությանն ու Ղարաբաղին առնչվող, թե մաքսային կետ չի լինելու, դուր չի եկել ռուսական կողմին, և վերջիններս Նազարբաևի պահանջները՝ Ալիևի նամակի տեսքով, պատճառաբանում են այդ հայտարարությամբ, մասնավոր զրույցներում նշելով, որ եթե հայկական կողմից չլիներ նման հայտարարություն, չէր լինի նաև նման նամակ, որովհետև հայկական ու ռուսական կողմերի միջև համաձայնություն կար՝ լռելյայն շրջանցել այդ հարցը, այն լուծելով հօգուտ Հայաստանի:
Նույն աղբյուրների փոխանցմամբ՝ սեպտեմբերին Հովիկ Աբրահամյանը կլինի Մոսկվայում, և այս հարցի մասին ևս «կխոսվի» նրա հետ»։
Նմանատիպ նյութեր
2364 դիտում
16:03 07-12-2022
Լավրովը փաստեց՝ Ալեն Սիմոնյանը ճիշտ էր, Սերգեյ Լավրովը ճիշտ չէր. Ալեն Սիմոնյան
1464 դիտում
10:10 02-09-2014
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի շնորհավորական ուղերձը ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանին՝ ԼՂՀ Անկախության օրվա առթիվ
5051 դիտում
16:52 20-11-2020
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը եւ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Հայաստան կայցելեն
Այս բաժնից
1474 դիտում
09:02 14-12-2024
Ինչո՞ւ այդքան խիստ պատիժ սահմանեց ՈՒԵՖԱ-ն. «Փաստ»
1252 դիտում
08:53 14-12-2024
Ինքն իր հետ մրցման է մտել. «Փաստ»
1126 դիտում
08:39 14-12-2024
Եսայան եղբայրները ձեռք են բերել իռլանդական ընկերության վերահսկիչ փաթեթը․ «Փաստ»