Լուիս Սուարեսը լքեց Բրազիլիան. ֆոտոշարք
Ուրուգվայի հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսը, ով ՖԻՖԱ-ի կարգապահական կոմիտեի կողմից ակազրկվել է 9 խաղով և ֆուտբոլից հեռացվել է 4 ամսով, այսօր հեռացել է թիմի ճամբարից և վերադարձել է հայրենիք:
Նման պատժամիջոց ուրուգվայցու նկատմամբ կիրառվել է ԱԱ-2014-ի խմբային փուլում Իտալիայի հավաքականի պաշտպան Ջորջո Կիելինիի ուսը կծելու հետևանքով: Հատկանշական է, որ սա առաջին դեպքը չէ, երբ Սուարեսը խաղի ժամանակ կծում է մրցակցի խաղացողին: Նախկինում Սուարեսի «զոհեր» էին դարձել ՊՍՎ-ի կիսապաշտպան Օտման Բակալը և «Չելսի»-ի պաշտպան Բրանսիլավ Իվանովիչը: