211652_close_icon
views-count969 դիտում article-date 00:16 27-06-2014

Արմանին քննադատել է Իտալիայի վարչապետի ոճը

Չնայած այն հանգամանքին, որ Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին քաղաքական մեծ վստահություն ներշնչող գործիչներից է, այնուհանդերձ ընտրած հագուստի առումով նա ձախողումներ է ունենում: Այս կարծիքին է հայտնի մոդելյոր Արմանին, ով վարչապետի ոճի մասին արտահայտվել է մամուլի ներկայացուցիչների առջև` Միլանում տեղի ունեցած Տղամարդկային մոդայի ցուցադրությունից հետո: Արմանիին դուր չի գալիս Ռենցիի` հանրային միջոցառումներին ընդամենը սպիտակ վերանաշապիկներով ներկայանալու հակվածությունը: Արմանին օրինակ է բերել Օբամային, ով ևս միշտ չէ, որ հագնում է պիջակ, սակայն, ի տարբերություն Ռենցիի, փողկապ է կրում: Այնուհանդերձ, վարչապետի` ոճի հետ ունեցած խնդիրները չեն խանգարում Արմանիին հավանելու Ռենցիին` որպես քաղաքական գործիչ:

Նմանատիպ նյութեր