211652_close_icon
views-count1050 դիտում article-date 16:09 26-06-2014

Կլինսմանը` ընդդեմ Գերմանիայի

16 տարի առաջ Գերմանիայի հավաքականը 1998 թվականի աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին խաղում 2:0 հաշվով հաղթեց ԱՄՆ-ի հավաքականին: Գերմանացիների ավագը Յուրգեն Կլինսմանը այդ խաղում դարձավ գոլային փոխանցման և գոլի հեղինակ: Գերմանական ֆուտբոլի պամտության լավագույն հարձակվողներից մեկը 2006 թվականին ստանձնեց Գերմանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը: Տնային Մունդիալում գերմանացիները նրա գլխավորությամբ դարձան բրոնզե մեդալակիրներ: Ի դեպ այդ ժամանակ Կլինսմանի օգնականը Գերմանիայի հավաքականի ներկայիս գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովն էր: Ներկայումս Կլինասմանը համարվում է ԱՄՆ-ի հավաքականի գլխավոր մարզիչը: Գերմանացի մասնագետի գլխավորությամբ, այսօր ամերիկացիները ԱԱ-2014-ի խմբային փուլի վերջին խաղում հանդիպելու են Գերմանիայի հավաքականի հետ: Փաստորեն, Կլինսմանը` ընդդեմ Գերմանիայի հավաքականի, Կլինսմանը` ընդդեմ Լյովի: Մի խոսքով շատ հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել, քանի որ ոչ-ոքի արդյունքը երկու հավաքականներին էլ դուրս կբերի 1/8 եզրափակիչ փուլ: ԱՄՆ – Գերմանիա հանդիպումը կսկսվի Երևանի ժամանակով 20:00-ին: Երկու խաղից հետո Գերմանիան և ԱՄՆ 4-ական միավորով գլխավորում են G խմբի մրցաշարային աղյուսակը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր