slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot demo slot gacor slot gacor Situs Slot Gacor Situs Slot Gacor
Արտակարգ ու պայթյունավտանգ իրավիճակ Արագածոտնի մարզում. 3000-ից ավելի գյուղացիներ փակել են ճանապարհը. մարզպետն էլ չգիտի, ինչ անի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
211652_close_icon

Արտակարգ ու պայթյունավտանգ իրավիճակ Արագածոտնի մարզում. 3000-ից ավելի գյուղացիներ փակել են ճանապարհը. մարզպետն էլ չգիտի, ինչ անի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count16041 դիտում article-date 13:36 26-06-2014
Արդեն մի քանի ժամ է՝ լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզի Արտենի համայնքում: Ինչպես նշված տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մոտ 3000-ից ավելի գյուղացիներ փակել են Արտենի-Արմավիր-Թալին-Գյումրի ավտոճանապարհը, քանի որ երեկ՝ հունիսի 25-ին, կարկտահարության հետևանքով գրեթե ամբողջովին վնասվել են գյուղացիների այգիները ու ցանքատարածությունները: Այս պահին գյուղացիների հետ բանակցում է Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը, ով գյուղացիներին ասում է, որ խնդրին ծանոթ է վարչապետը և մի քանի օրերի ընթացքում հարցը կլուծվի, սակայն մարզպետի խոսքը գյուղացիներին հավատ չի ներշնչում, քանի որ յուրաքանչյուր նման դեպքից հետո մարզպետը Brabus-ով ժամանում է, ու հայտնի ֆիլմի նման «դիփունքը խափում ին»: Ժամանել են նաև ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության և Թալինի ոստիկանության ծառայողները, ովքեր նույնպես համոզում են գյուղացիներին ճանապարհը բացել, սակայն դա նրանց նույնպես չի հաջողվում: Արտենի համայնքն ունի 3800 բնակիչ և գրեթե բոլորն էլ տուժել են: Ի դեպ, գյուղն ունի խմելու և ոռոգման ջրի լուրջ խնդիր, այդ հարցը գյուղացիներն մշտապես բարձրացնում են մարզպետի մոտ, ով միայն ասում է, թե հարցերը կլուծվեն: Գյուղացիներն արդեն որոշել են ճանապարհը ժամանակավորապես բացել, քանի որ մարզպետը խոստացավ հարցը «տղավարի լուծել»: Եթե հարցը չլուծվի, այս անգամ նրանք փակելու են Արմավիր-Երևան-Թալին-Գյումրի ավտոճանապարհը: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 48+
48+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր