2191 դիտում
10:28 26-06-2014
Դատապարտյալի կինը դիմում է ՀՀ գլխավոր դատախազին
Ներկայացնում ենք «Արթիկ» ՔԿՀ-ի դատապարտյալ Արտակ Հակոբյանի կնոջ՝ Կարինե Հակոբյանի նամակը՝ ուղղված ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին.
«Հարգելի Պարոն Կոստանյան: Սույն թվականի հունիսի 20-ի գիշերը «Արթիկ» ՔԿՀ-ից ամուսնուս՝ Արտակ Հակոբյանին, «սուր խրոնիկ պանկրաեատիտ» ախտորոշմամաբ տեղափոխել են դատապարտյալների հիվանդանոց, որի պետ Արամ Խաչատրյանն ապօրինի ցուցում կատարելով՝ ամուսնուս պահում է փակ տիպի ռեժիմում, անմարդկային պայմաններում, ինչը խոչընդոտում է ամուսնուս առոջանալուն:
Ամուսինս՝ Արտակ Հակոբյանը, կիսափակ տիպում պատիժ կրող դատապարտյալ է, սակայն Ա. Խաչատրյանը, պաշտոնեական լիազորությունները չարաշահելով, անօրինական կերպով է պահում նրան փակ ռեժիմում, որտեղ չկան մարդկային ոչ մի պայմաններ: Նա միտումնավոր խոչընդոտում է ամուսնուս բուժմանը և չի տեղափոխում ամուսնուս վիրաբուժական բաժանումունք, որպեսզի վերջինս չբուժվի և հրաժարվի այնտեղ մնալուց և բուժվելուց:
Պարոն Կոստանյան, սա հանցագործություն է՝ պետի և բժիշկների կողմից: Խնդրում եմ Ձեզ այս դեպքի առիթով հարուցել քրեական գործ: Ամուսինս ՔԿ հիմնարկի պետ Արամ Խաչատրյանին օրինական կարգով դիմումներ է ուղարկել՝ խնդրելով իրեն տրամադրել որոշում, թե ինչ հիմքերով է ապօրինաբար պահում իրեն փակ տիպում, սակայն Ա. Խաչատրյանը, գիտակցելով իր կատարած հանցագործության աստիճանը, խուսաում է օրենքով սահմանված կարգով ամուսնուս տրամադրել որոշում, նաև ապօրինաբար փակ տիպում պահելու վերաբերյալ: Ա. Խաչատրյանը և բժիշկները պետք է կանգնեն դատարանի առաջ:
Դատապարտյալի կին՝ Կարինե Հակոբյան»:
Նմանատիպ նյութեր
2553 դիտում
15:14 03-10-2014
«Արթիկ» ՔԿՀ-ի դատապարտյալի կինը դիմում է ՀՀ նախագահին ու ՀՀ գլխավոր դատախազին
Այս բաժնից
565 դիտում
13:00 23-12-2024
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է «Ավան» մասնաճյուղը