211652_close_icon
views-count1608 դիտում article-date 10:51 26-06-2014

«Հին Էրիվանը»` սուպերբանկիրի և սուպերնախարարի տանդեմի զոհ. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Հին Էրիվան հոլդինգ»-ի սեփականատեր Մանվել Տեր-Առաքելյանը կարծում է, որ Հայաստանում մի «սուպերբանկիր» կա` «Յունիբանկի» ղեկավար Վարդան Աթայանը, ում նկատմամբ ընդհանրապես ոչ մի օրենսդրական լծակ չի աշխատում։ Հիշեցնենք, որ Մանվել Տեր-Առաքելյանի և «Յունիբանկի» միջև դատական վեճն արդեն տարիների պատմություն ունի: Վերցրած վարկերի և կուտակված տոկոսադրույքների պատճառով «Յունիբանկը» փորձում է սնանկացնել «Հին Էրիվան հոլդինգ»-ն ու այն Մանվել Տեր-Առաքելյանի ձեռքից վերցնել։ Տեր-Առաքելյանն իր նկատմամբ կիրառվող «հետապնդման» մեջ մեղադրում է նաև կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին, ում եղբոր փաստաբանական գրասենյակն է զբաղվում «Յունիբանկի» գործով՝ սպասարկելով Աթայանի շահերը դատարանում և 3 տարվա գործունեության ընթացքում սնանկության գործով «Հին էրիվանին» ներկայացնելով 340 հազար դոլարի հաշիվ»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր