211652_close_icon

Թիկունքում ունենալով թուրք-ադրբեջանական տանդեմի քաղաքական-քարոզչական աջակցությունը, իշխանությունը վա-բանկ է գնում․ Տիգրան Աբրահամյան

views-count961 դիտում article-date 10:36 11-06-2025
Թիկունքում ունենալով թուրք-ադրբեջանական տանդեմի քաղաքական-քարոզչական աջակցությունը, իշխանությունը  վա-բանկ է գնում, ինչը նշանակում է, որ այն իշխանության համար լինել-չլինելու հարց է:

Գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը․

«Մայր Աթոռի նկատմամբ իշխանության հարձակումներին ու թշնամական արշավանքներին պետք է հակազդել համակարգված գործողություններով:

Իշխանության առավելությունն այն է, որ նրա գործունեության հիմքում անառակությունն է, անպատասխանատվությունը, ինչպես նաև` կարմիր գծերի բացակայությունը:

Թիկունքում ունենալով թուրք-ադրբեջանական տանդեմի քաղաքական-քարոզչական աջակցությունը, իշխանությունը  վա բանկ է գնում, ինչը նշանակում է, որ այն իշխանության համար լինել-չլինելու հարց է:

Մյուս կողմից, այս արկածախնդրությունը քաղաքական դաշտում հերթական պատուհանն է բացում` եղած առողջ ուժերը մոբիլիզացնելու և քաղաքական հանգուցալուծմամբ իրադրությունը վերջնական լուծելու համար:

Սա դաշտում աննախադեպ իրավիճակ է ստեղծել, որը ենթադրում է քաղաքական ակտորների վճռականություն և պատասխանատվություն, որովհետև դանդաղկոտությունը, անգործությունը շատ ծանր հետևանքների կհանգեցնի»:

Նմանատիպ նյութեր