211652_close_icon
views-count5482 դիտում article-date 21:36 25-06-2014

55-ամյա տղամարդը Կիևյան կամրջից փորձում էր ինքնասպան լինել, այն կանխել են հրշեջ փրկարարները և քաղաքացիները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունիսի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:20-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության և ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստցավել, որ մի քաղաքացի փորձում է Կիևյան կամրջից ինքնասպանություն գործել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանում ՀՀ ԱԻՆ ՓԾ թիվ 7 հրշեջ փրկարարական ջոկատը 1 մարտական հաշվարկով, ինչպես նաև ոստիկանության և շտապօգնության հերթապահ խմբերը: Հրշեջ փրկարարները քաղաքացիների օգնությամբ կարողանում են կանխել 55-ամյա Էդուարդ Խաչատրյանի ինքնասպանությունը, որից հետո նրան տեղափոխում են ոստիկանության Մաշտոցի բաժին, փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր