slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Շահագործման կհանձնվի Վայոց Ձորի նախկին մարզպետին պատկանող «Ջերմուկ հայաթ» հյուրանոցը․ Հրապարակ
211652_close_icon

Շահագործման կհանձնվի Վայոց Ձորի նախկին մարզպետին պատկանող «Ջերմուկ հայաթ» հյուրանոցը․ Հրապարակ

views-count4548 դիտում article-date 10:41 25-06-2014
«Հրապարակ» թերթը գրում է․ «Ջերմուկում՝ հենց Աշոտ Արսենյանի «Արմենիա» հյուրանոցի դեմդիմաց, արդեն «հազար» տարի կառուցվում է թամանյանական ոճով «Ջերմուկ հայաթ» հյուրանոցը, որը պատկանում է Վայոց Ձորի նախկին մարզպետ Սամվել Սարգսյանին, ով նաև Մոսկվայի «Արարատ հայաթի» տերն է: Ջերմուկի «Հայաթը», որոշ տեղեկություններով, այս տարի շահագործման կհանձնվի և կառավարման կտրվի իտալացիներին: Շատ թանկ չէ՞ Ջերմուկում հանգիստը՝ հարցրինք Աշոտ Արսենյանին: Էժանացրեք, որ կլիենտ ունենաք, հրես՝ «Հայաթը» կբացվի, դուք ընդհանրապես հանգստացող չեք ունենա, ի՞նչ եք անելու էդ ժամանակ: «Շատ ուրախանալու ենք»: Մի՞թե: «Այո, «Հայաթը» Ջերմուկի փրկությունն է»: Ձեր հյուրանոցի տեսադաշտը փակվելու է, Ձեր գործին խփելու է, ինչո՞վ է «Հայաթը» փրկություն: «Նախ, տեսադաշտը չի փակվելու, հետո՝ մենք ունենք մեր կլիենտները: Հետո էլ՝ «Արմենիան» էն ժամանակ դարձավ լոկոմոտիվ, բոլորին իր հետևից բերեց, հիմա էլ թող «Հայաթը» դառնա լոկոմոտիվ, ի՞նչ է եղել որ»»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր