1251 դիտում
09:27 25-06-2014
«Լավ գործերը հաճախ բարդ են իրականանում». Գրիգոր Մինասյան․ Առավոտ
«Առավոտ» թերթը գրում է. «Երեկ Երեւան քաղաքի ավագանու նիստին ընդունվեց հաշմանդություն ունեցող անձանց ավտոկայանատեղիների տեղական տուրքի վճարումից ազատելու մասին որոշում։ Որոշման նախագծի հեղինակ Գրիգոր Մինասյանը առաջարկեց նաեւ բոլոր ավտոկայանատեղիներում հաշմանդամություն ունեցող անձանց ավտոտրանսպորտային միջոցների կայանման համար նախատեսել առանձին հատվածներ՝ տվյալ տեղերում արգելելով այլ մեքենաների կանգառն ու կայանումը։
Նիստից հետո Գրիգոր Մինասյանը պատասխանեց «Առավոտի» հարցերին։
[b]Պարոն Մինասյան, քիչ առաջ Երեւանի ավագանին ընդունեց Ձեր հեղինակած որոշումը, ըստ որի՝ Երեւան քաղաքում կարմիր գծանշված ավտոկայանատեղիները հաշմանդամ մարդկանց համար անվճար են դառնում։ Ինչպե՞ս պետք է իրականացվի այդ որոշումը, տեխնիկապես բարդ չի՞ լինի։
[/b]
Լավ գործերը հաճախ բարդ են իրականանում, եւ այս մեկն էլ բացառություն չէր։ Ի պատիվ մեր ներկայիս քաղաքապետի՝ երկար ժամանակ հաշմանդամություն ունեցող անձանց հուզող խնդիրը այսօր ստացավ չափազանց քաղաքակիրթ եւ ժամանակակից լուծում։ Իսկ ավտոկայանատեղիները այսօրվա ընդունված որոշմանը հարմարեցնելը իսկապես որ ժամանակի եւ տեխնիկայի հարց է։
[b]Այդ որոշումը հետադարձ ուժ չունի՞, նկատի ունեմ՝ եթե արդեն իսկ կան հաշմանդամ մարդիկ, որոնք տուգանվել են կարմիր գծերի մեջ կայանելու եւ չվճարելու համար, նրանք կարո՞ղ են ազատվել այդ տուգանքերից։[/b]
Ոչ, նման որոշումը չի կարող հետադարձ ուժ ունենալ»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1078 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»
1705 դիտում
07:22 16-11-2024
Որ պաշտոնյան առաջինը կլքի իրավապահ համակարգը․ Նիկոլ Փաշինյանը որոշում ունի. «Ժողովուրդ»