211652_close_icon
views-count1173 դիտում article-date 08:38 25-06-2014

Առաջին անհրաժեշտության ապրանքի հիպերգնաճ՝ Հայաստանում․ ՀԺ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հուլիսի 1-ին նիստ է գումարելու եւ քննարկելու է էլէներգիայի սակագնի բարձրացման հարցը։ Համապատասխան նախագիծը արդեն տեղադրվել է հանձնաժողովի պաշտոնական կայքէջում։ Նիստի օրակարգում ներառված է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի սակագների սահմանման մասին» որոշման նախագիծը, որի համաձայն, այս տարվա օգոստոսի մեկից սովորական սպառողներին մատակարարվող էլէներգիայի ցերեկային սակագինը կկազմի 41,85 դրամ մեկ կՎտ ժամի դիմաց, իսկ գիշերայինը՝ 31.85 դրամ։ Ներկայումս էլէներգիայի ցերեկային սակագինը կազմում է 38 դրամ, գիշերայինը՝ 28 դրամ։ Այսպիսով, էլեկտրաէներգիան Հայաստանում օգոստոսի 1-ից կթանկանա 3,85 դրամով կամ՝ մոտ 10 տոկոսով։ Էլէներգիայի վերջին թանկացումը տեղի է ունեցել ընդամենը մեկ տարի առաջ՝ 2013 թ. հուլիսի 7-ին, եւ այդ ժամանակ այն թանկացավ 27 տոկոսով։ Փաստորեն, միայն մեկ տարվա ընթացքում էլեկտրաէներգիան Հայաստանում կթանկանա 37 տոկոսով։ Սա առաջին անհրաժեշտության ապրանքի հիպերգնաճ է»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր