211652_close_icon
views-count9900 դիտում article-date 23:06 24-06-2014

Երիտասարդ կին վարորդը Գառնի-Գեղադիր ճանապարհին Mitsubishi-ով բախվել է էլեկտրասյանը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր ` հունիսի 24-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20: 00-ի սահմաններում Սյուզաննա Թովմասյանը վարելով Mitsubishi Pajero մակնիշի 98 ՏА 888 ավտոմեքենան Գառնի-Գեղադիր ավտոճանապարհի 12կմ հատվածում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտուց և բախվել էլեկրտրասյանը: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ս.Թովմասյանն ու նրա ուղևորներ Արաքսյա Բաղդասարյանն ու Ռուզաննա Թովմասյանը գյուղացիների օգնությամբ դուրս են բերվել մեքենայից և շտապօգնության բրիգադը նրանց տեղափոխել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2 սպայական գումարտակի 3 վաշտի 1-ին դասակի տեսուչներ Շահեն Հարությունյանն ու Արթուր Հակոբյանը: Ժամանել են նաև ոստիկանության Գառնիի բաժանմունքի օպերատիվ խումբը բաժանմունքի պետի տեղակալ Գևորգ Համբարձումյանի գլխավորությամբ: Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի ավագ քննիչ Էդգար Բալոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով մեքենան քարշակի միջոցով տեղափոխվեց ոստիկանության Կոտայքի բաժնի հատուկ պահպանվող տարածք: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի վայրում հավաքվածներն ասում էին, որ վարորդի առջև հայտնվել է խոշոր եղջերավոր անասուն, ով փորձել է շրջանցել սակայն չի կարողացել կառավարել մեքենան և բախվել է էլեկտրասյանը ու եթե չբախվեր էլեկտրասյանը ապա ավտոմեքենան հայտնվելու էր ձորում, ինչը ավելի վտանգավոր կլիներ վարորդի և ուղևորների համար: Դեպքի վայրում հավաքված գյուղացիներն էլ արդարացիորեն բարձրաձայնում են, որ նշված հատվածում ճանապարհը կարգավորող նշանները չկան, որպեսզի վարորդը իմանա և կողմնորոշվի: Նախնական տվյալներով Mitsubishi Pajero մեքենային պատճառված նյութական վնասը կազմում է 1.300.000 դրամ, ինչը [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]ապահովագրություն ունենալու դեպքում կփոխհատուցվեր: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր