Գերմանացի երկրպագուները մեղադրվում են ռասիզմի մեջ
Գերմանացի երկրպագուների պահվածքի համար ՖԻՖԱ-ն կարող է պատժել այդ երկրի ֆուտբոլի միությանը: Գերմանիայի հավաքականի որոշ երկրպագուներ ԱԱ-2014-ի խմբային փուլում Գանայի հետ կայացած խաղին ներկայացել են աֆրիկական թիմի մարզաշապիկներով, ընդ որում դեմքները սև ներկած: ՖԻՖԱ-ն հայտարարել է, որ մտադիր է կանխել ցակնացած տեսակի խտրականություն: