211652_close_icon
views-count810 դիտում article-date 13:19 24-06-2014

Գյումրի գետն աղբատար է դարձել. ո՞վ է մեղավոր. տեսանյութ

Գյումրի գետակը մինչև քաղաքից դուրս գալն իսկական աղբատարի է վերածվում: Քաղաքապետարանը փորձում է գոնե հունը մաքրել: Տարածքի բնակիչների կարծիքով` մաքրման այսպիսի աշխատանքներն անօգուտ են: Տարիներով աղբն այնքան է կուտակվել, որ իրենց տներն է լցվում: Բնակկոմունալ բաժնի աշխատակիցը հավատացնում է` հատկացված 1 մլն դրամով անում են առավելագույնը. կաշխատեն այնքան, մինչև ջուրը գետով հոսելու տեղ ունենա: Քաղաքապետարանի աշխատակցի խոսքով` սանմաքրումը լիարժեք չի կատարվում նաև ապօրինի կառուցապատումների պատճառով, տեխնիկան չեն կարողանում մոտեցնել ափերին: Առանց տեխնիկայի, բահերով եւ ձկնորսական ցանցով գետը աղբից մաքրելու գործին շուտով նաև բնակիչները կմիանան: Աղբյուրը՝ [url=http://www.armnewstv.am/news/30137]armnewstv.am[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր