211652_close_icon
views-count1354 դիտում article-date 08:42 24-06-2014

Արտաքին առևտրաշրջանառության ծավալները նախորդ տարվա համեմատ աճել են 2.3 տոկոսով. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ այս տարվա հունվար-մայիս ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արտաքին առևտրաշրջանառության ծավալներն աճել են 2.3 տոկոսով. 3.2 տոկոս աճել են արտահանման, 2 տոկոս` ներկրման ծավալները: Արտաքուստ նախորդ տարվա համեմատ, իհարկե, աճ կա: Բայց երբ այս ամենը համեմատում ես 2013թ. հետ, ապա վերջին ամիսներին ուղղակի անկում է ապրել, այսպես՝ մայիսին, նախորդ ամսվա համեմատ, արտաքին առևտաշրջանառության ծավալների անկումը կազմել է 5 տոկոս, որից 4.3 տոկոսով նվազել են արտահանման, 5.2 տոկոսով՝ ներկրման ծավալները: Նկատենք, որ անկումը գրանցվել է հատկապես այն ամիսներին, երբ, ընդհակառակը, պետք է արտահանման մեծ աճ լիներ: Սակայն Հայաստանում ամեն ինչն է շեղվել ընդհանուր օրինաչափությունից»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր