Մեզ շատ հզոր ակումբ է մրցակից ընկել. Սարգիս Հովսեփյան
Եվրոպա լիգայի վիճակահանությունից հետո «Փյունիկի» գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանը ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում նշեց, որ թիմին հզոր մրցակից է բաժին հասել.
«Եղած թիմերից մեզ շատ հզոր ակումբ է մրցակից ընկել: Պետք է ուսումնասիրենք «Աստանայի» վերջին խաղերի տեսագրությունը, ինչպես նաև կզրուցենք Վարդան Մինասյանի հետ, ում թիմը «Աստանայի» հետ խաղային փորձ ունի, կհավաքենք տեղեկություններ: Շատ լուրջ պատրաստվելու ենք այս խաղին: Կաշխատենք ցուցադրել գեղեցիկ ու արդյունավետ ֆուտբոլ:
Այն, որ առաջին խաղը մեր հարկի տակ ենք անցկացնելու, այդքան էլ ուշադրություն չենք դարձնում, մենք մեր գործն ենք անելու»: