211652_close_icon
views-count1359 դիտում article-date 12:54 22-06-2014

Պարտվեցինք խայտառակ մրցավարության շնորհիվ. Էդին Ջեկո

2014 թվականի աշխարհի առաջնության խմբային փուլի Նիգերիա – Բոսնիա (1:0) խաղից հետո բոսնիացիների հարձակվող Էդին Ջեկոն քննադատել է նորզելանադցի մրցավար Պիտեր Օ'Լիրիին: Հիշեցնենք, որ մրցավարը երկու վիճահարույց որոշում կայացրեց: Սկզբում չհաշվեց Էդին Ջեկոյի խփած «մաքուր» գոլը` արձանագրելով խաղից դուրս , իսկ քիչ անց չարձանագրեց Էմենիկեի խախտումը Սպահիչի նկատմամբ, որից հետո ստեղծվեց խաղի միակ գոլը: « Մենք պետք է հաղթեինք այս խաղը: Սակայն դա տեղի ունեցավ խայտառակ մրցավարության շնորհիվ: Մենք լքում ենք մրցաշարը, սակայն այն պետք է լքի նաև այդ մրցավարը: Նրա կայացարած որոշումները ազդեցին խաղի ելքի վրա: Հենց այդ պատճառով մենք պարտվեցինք»,-ասել է Ջեկոն:

Նմանատիպ նյութեր