211652_close_icon
views-count3334 դիտում article-date 18:34 08-07-2019

Տիագո Սիլվան՝ Մեսիին. Երբ ՊՍԺ-ն պարտվեց «Բարսային», մենք մրցավարության մասին ձայն չհանեցինք. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Բրազիլիայի հավաքականի պաշտպան Տիագո Սիլվան մեկնաբանել է Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսիի խոսքերը: Ամերիկայի Գավաթի կիսաեզրափակիչում բրազիլացիներից կրած պարտություից հետո 32-ամյա հարձակվողը հայտատարեց, որ կոռուպցիան և մրցավարները Արգենտինային չթողեցին դուրս գալ եզրափակիչ: «Դժվար է այստեղ ինչ-որ բան մեկնաբանել: Երբեմն պարտությունից հետո մենք փորձում ենք մեղադրել ուրիշներին: Ցավալի է: 1:6 պարտությունից հետո (ՉԼ-ի 1/8 եզրափակիչ պատասխան խաղում՝ «Բարսելոնայից»), չնայած մրցավարի վրդովեցուցիչ աշխատանքից, մենք ձայն չհանեցինք: Պետք է հարգել պատմությունը: Բրազիլիայի հավաքականը հինգ անգամ աշխարհի չեմպիոն է դարձել, և դրանցից ոչ մեկը գողացված չէ», ասել է Սիլվան: ՉԼ-ի 1/8 եզրափակիչ «Բարսելոնա»-ՊՍԺ հանդիպումը սպասարկել էր մրցավար Դենիզ Այթեքինը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր