211652_close_icon
views-count1762 դիտում article-date 15:55 31-07-2014

Գազավորված ըմպելիքներն անչափահասների հիշողության վրա բացասաբար են անդրադառնում. հետազոտություն

Հարավային Կալիֆորնիայի համալսարանի գիտնականները համոզված են՝ օրական նույնիսկ 1 շիշ գազավորված ըմպելիք խմելը անչափահասների մոտ հիշողության հետ կապված խնդիրներ կարող է առաջացնել: The Daily Mail-ը գրում է, որ հիշողությունը թուլացնում են նաև քաղցր ըմպելիքները, ինչը բացասական ազդեցություն կունենա երեխայի վրա ուսման հարցում: Բացի այդ, գազավորված ըմպելիք օգտագործելու դեպքում մարդու օրգանիզմն արագ է ճարպակալում: Այն հատկապես նկատելի է դեռահասների շրջանում: Դոկտոր Սքոթ Կինոսկին նշում է. «Գաղտնիք չէ, որ ռաֆինացված ածխաջրերը, որոնք առկա են քաղցր ըմպելիքներում, նյութափոխանակության լուրջ խանգարումներ են առաջացնում: Իսկ այժմ կարող ենք հաստատապես ասել, որ այն ազդում է նաև, և հատկապես՝ դեռահասների ուղեղի աշխատանքի վրա»: Գիտնակաները փորձ են անցկացրել: Գազավորված ըմպելիքներ խմել են չափահասները: Նույն խմիչքը տվել են նաև երիտասարդ առնետներին: 1 ամիս անց անցկացված թեստը հաջողությամբ հանձնել են մարդիկ, սակայն գիտնականներն առնետների հիշողության հետ կապված խնդիրներ են արձանագրել: Փորձագետներն ընդգծում են, որ անչափահասների համար անվտնանգ գազավորված ըմպելիք չկա: Փաստն այն է, որ 4-18 տարեկանների սննդակարգում օգտագործվող ամենաշատ քանակությամբ շաքարը հենց գազավորված ըմպելիքի մեջ է: Ներկայիս սերունդը 3 անգամ ավելի շատ է խմում գազովրված ըմպելիք, քան նրանց ծնողները՝ 20 տարի առաջ:

Նմանատիպ նյութեր