2064 դիտում
09:02 21-06-2014
Հայկական պատվիրակությունը կրկին կմեկնի Բաքու․ ՀԺ
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Նախօրեին Բաքվից Հայաստան վերադարձավ ՆԱՏՕ-ի ԽՎ հայկական պատվիրակությունը, իսկ այս ամսվա վերջին, ՀԺ-ի տեղեկություններով, Բաքու է պատրաստվում մեկնել ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի հայկական պատվիրակությունը:
Հունիսի 28-ից հուլիսի 2-ը Բաքվում տեղի է ունենալու Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) տարեկան նստաշրջանը, եւ ԵԱՀԿ ԽՎ հայաստանյան պատվիրակությունը Բաքու է պատրաստվում մեկնել այդ նստաշրջանին մասնակցելու համար:
ԵԱՀԿ ԽՎ հայկական պատվիրակության անդամներն են ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը (պատվիրակության ղեկավար). ՀԺԿ առաջնորդ, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Դեմիրճյանը եւ ԲՀԿ-ական պատգամավոր Ստեփան Մարգարյանը»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1249 դիտում
11:44 10-09-2014
Վրաստանի վարչապետի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Բաքու
12869 դիտում
15:18 02-09-2017
Հայկական պատվիրակությունը Բաքու մեկնելու անվտանգության երաշխիքներ է ստացել
2298 դիտում
15:44 11-10-2014
Սերգեյ Շոյգուն պաշտոնական այցով կմեկնի Բաքու
Այս բաժնից
1033 դիտում
08:00 30-01-2025
Ո՞ր կազմակերպությունն է արձանագրել ամենախոշոր առաջընթացներից մեկն անցած տարվա ընթացքում. «Փաստ»